Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիևյան կոտլետ

Կիևյան կոտլետ

Սա նորություն չէ ու յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մեկ տարբերակ ևս:

Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս, 200 գ կարագ, պաքսիմատ, 70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության), 4-5 ձու:

 

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը կտրել,սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Կարագը փափկացնել ու կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի: Ստացված զանգվածից երշիկանման կտորներ պատրաստել, դնել սառնարանը, որ սառչի: Միսը համեմել աղով ու պղպեղով, մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Կոտլետները թաթախել պաքսիմատի, հետո ձվի ու կրկին պաքսիմատի մեջ: 15 րոպե տապակել կաթսայի մեջ լցված ձեթով (պետք է այնքան ձեթ լցնել, որ կոտլետները ծածկվեն), ապա հանել ու դնել անձեռոցի վրա, որ ձեթի ավելցուկը քամվի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ